Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Անչելոտի. Ռամոսի հեռացումը դժվար է հասկանալ
16:14
Անչելոտի. Ռամոսի հեռացումը դժվար է հասկանալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է մնացել «Օսասունայի» դեմ ոչ-ոքի արդյունքից:

«Առաջին 20 րոպեները շատ լավն էին: Անհավանական է սկսել այդպես և ավարտել 2-2 հաշվով ու ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս», - Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Մարզիչը նաև վերլուծել է իր կատարած փոփխությունները:

«Դի Մարիան դաշտ դուրս եկավ, որպեսզի խաղայինք 4-3-2 տակտիկական սխեմայով, ինչպես արեցինք «Գալաթասարայի» դեմ խաղում: Կոպենհագենում Մոդրիչը հարված էր ստացել, այդ պատճառով էլ նրան փոխարինեցինք նոր խնդիրներ չունենալու համար», -ասել է Անչելոտին:

Իտալացի մասնագետը չի ցանկացել խոսել մրցավարի գործողությունների մասին, սակայն դժգոհել է Ռամոսի հեռացումից:

«Չեմ ցանկանում խոսել մրցավարի կայացրած որոշման մասին: Ռամոսի հեռացումը դժվար է հասկանալ, որովհետև առաջին դեղին քարտը կարող էր և չլինել», - ասել է «Ռեալի» մարզիչը:

Դիտումներ: 319 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: