Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 17 » Անչելոտի. Գիտեմ, թե ինչ է «ալկորկոնասոն»
19:02
Անչելոտի. Գիտեմ, թե ինչ է «ալկորկոնասոն»

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Օլիմպիկի» դեմ պատասխան խաղից առաջ լրագրողների հետ է հանդիպել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով, և խոսելով պատասխան հանդիպման մասին' Անչելոտին նշել է, որ շատ լավ է հիշում «Ալկորկոնի» հետ տեղի ունեցած պատմությունը, երբ վերջինը «Ռեալին» դուրս է թողել մրցարշարից: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է «ալկորկոնասոն»: Դրա մասին խոսելու կարիք չունեմ: Պետք է շարունակենք հանդես գալ այս մրցարշարում, քանի որ այն շատ կարևոր է: Խատիֆայում մենք հանդիպեցինք շատ լավ թիմի հետ: Շատ լավ պաշտպանվեցին, և այստեղ կգան նույն նպատակով», - Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Նշենք, որ 2009թ Իսպանիայի գավաթի խաղարկությունում մադրիդյան թիմը Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկորկոնին» առաջին խաղում պարտվեց 4-0 հաշվով, իսկ պատասխան հանդիպման ժամանակ հաղթեց 1-0 հաշվով, ինչը բավարար չէր մրցարշարի հաջորդ փուլում հանդես գալու համար:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: