Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Անչելոտի. Բեյլը կարող է վաղը իր նորամուտը նշել
09:37
Անչելոտի. Բեյլը կարող է վաղը իր նորամուտը նշել

Մադրիդի «Ռեալի» նորեկ կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է վաղն ակումբի կազմում իր նորամուտը նշել «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

«Բեյլը վերջին շրջանում չի խաղացել, սակայն նրա ֆիզիկական վիճակը նորմալ է։ Ես դեռ պիտի որոշեմ՝ ընդգրկե՞լ նրան կազմում, թե՞ ոչ, սակայն պատճառ չեմ տեսնում չընդգրկելու։

Բեյլը մեծ ոգևորությամբ է մարզվում։ Նա շատ համեստ մարդ է, ով ցանկանում է օգտակար լինել թիմին։

Ակումբներ կային, որոնք կարող էին նրա համար ավելի շատ վճարել, բայց նա ցանկացավ մեզ մոտ խաղալ»,-ամփոփել է Կարլո Անչելոտին։

Դիտումներ: 361 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: