Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Անչելոտի. Այս պահին Ֆալկաոն «Ռեալին» պետք չէ
16:07
Անչելոտի. Այս պահին Ֆալկաոն «Ռեալին» պետք չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է լուրերն այն մասին, որ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է ձմռանը տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք. այս մասին գրում է «Macra»-ն:

«Ֆալկաոն մեծ ֆուտբոլիստ է, բայց այս պահին մենք շատ գոհ ենք մեր հարձակվողներից, քանի որ շատ գոլեր ենք խփում: Չեմ կարծում, որ այս պահին Ֆալկաոն մեզ պետք է»,- ասել է իտալացի մասնագետը:

Ինչ վերաբերում է Անխել դի Մարիային, ում հնարավոր հեռանալու մասին վերջերս հաճախ է խոսվում, Անչելոտին ասել է.

«Կոպենհագենում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել եմ, որ իմ աշխատասենյակի դռները բաց են, բայց նա դեռ չի եկել ինձ հետ խոսելու: Ես տեսնում եմ, որ նա շատ հանգիստ է»:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: