Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » 238 օր անց Կասիլյասը վերադարձավ և վնասվածք ստացավ
08:08
238 օր անց Կասիլյասը վերադարձավ և վնասվածք ստացավ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր թիմի' պաշտոնական խաղերում մեկնարկային կազմում չէր եղել ուղիղ 238 օր: Հունվարի 23-ին Իսպանիայի նախորդ առաջնության «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ Իկերը բախվեց Արբելոայի հետ, ինչի հետևանքով ձեռքի վնասվածք ստացավ:

Ապաքինումից հետո աշխարհի վերջին տարիների լավագույն դարպասապահը խաղաժամանակ չէր ստանում, իսկ այսօր' Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպումը, կարծես, պետք է մոռացության մատներ վատ օրերը, բայց...Կասիլյասը խաղաց ընդամենը 13 րոպե. թիմակից Սերխիո Ռամոսի հետ բախումից հետո դարպասապահը չկարողացավ շարունակել խաղը և տեղը կրկին զիջեց Դիեգո Լոպեսին:

Նշենք, որ Իկեր Կասիլյասի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս ստույգ տեղեկատվություն չի հրապարակվել:

Դիտումներ: 338 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: